Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չինաստանում COVID-19-ով վարակվածների 90%-ը ապաքինվել է

Չինաստանում COVID-19-ով վարակվածների 90%-ը ապաքինվել է
23.03.2020 | 13:51

Չինաստանի իշխանությունները հաղորդել են COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման մասին՝ հայտնել է առողջության պետական կոմիտեն: Ըստ նոր տվյալների՝ Չինաստանի հիվանդանոցներում կա 5000 հիվանդ:


Չինաստանում համաճարակի ժամանակ արձանագրվել է կորոնավիրուսի 81 093 դեպք, 72 703 մարդ ապաքինվել է: Սա կազմում է վարակվածների ընդհանուր թվի
89,65% -ը:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ